Մելբուրնում (Ավստրալիա) շոգից հոգնած կենգուրուն լող է տվել լողավազանում, տեղեկացնում է Buzzfeed-ը: Կենդանին, ցանկապատի վրայով ցատկելով, մտել է տներից մեկի բակ: Տեղի բնակչուհի Էմի Հերաուեյը պատմել է, որ կենգուրուն ընդհանուր առմամբ 45 րոպե մնացել է ջրում:
Կենդանու լոգանքը տեսագրել է անվտանգության տեսախցիկը: «Ինչպես տեսնում եք, նրան չեն հրել, ինքն է ցատկել», - նշել է Հերաուեյը: «Մեզ մոտ՝ ավազանում արդեն եղել էին բադեր, բայց կենգուրու՝ երբեք», -հավելել է նա, տեղեկացնում է Gazeta-ն:
Ավստրալուհու խոսքով, նրա ծնողները լսել են, թե ինչպես է ինչ-որ մեկը ճղփացնում ջրում եւ որոշել են տեսնել, թե ինչ է կատարվում: Պարզվել է, որ կենգուրուն փորձում է դուրս պրծնել ավազանից: Հերաուեյի ծնողները երեք անգամից հազիվ կարողացել են դուրս քաշել կենդանուն:
«Բավականին շոգ առավոտ էր եւ նա գուցե ուզում էր զովանալ: Չեմ կարծում, թե հասկանում էր, թե ինչ խորն է լողավազանը», – նշել է Մելբուրնի բնակչուհին:




























