Ընդդիմությունն արդեն քիչ լծակներ չունի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքը եւ արդյունքների ամփոփման գործընթացը վերահսկելու համար։ Այս մասին հոկտեմբերի 28-ին ՀՀ խորհրդարանում ասել է իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, որը Ընտրական օրենսգրքում «Նույնականացման քարտերի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի համահեղինակներից է։ Օրինագիիծը թույլ է տալիս քվեարկությանը մասնակցել ոչ միայն անձնագրերով, այլ նաեւ ID քարտերով։

Նրա խոսքով՝ ընդդիմության փաստարկն այն է, թե ID քարտերով քվեարկել չի կարելի, քանի որ նրանց վրա հնարավոր չէ հսկիչ կնիք դնել։ «Դա անվիճելի փաստարկ չէ։ Հասարակությունը, այդ թվում՝ ընդդիմությունը,  գործող միջոցներ ունի կրկնաքվեարկության եւ այլ ընտրախախտումների դեմ պայքարելու համար։ Նրանք կարող են տեսագրել ողջ գործընթացը, ցանկացած պահի մոտենալ եւ պահանջել քվեարկողի փաստաթղթերը։ Այնպես որ կնքիը հսկման միակ մեխանիզմը չէ։ Եվ այն տարբեր տեսակի խախտումներից միեւնույնն է չի փրկել»,- ասել է Սահակյանը։