Սահմանադրական բարեփոխումների նախագիծը վտանգավոր ու համարձակ փաստաթուղթ է, որը մարտահրավեր է նետում այսօրվա իրականությանը: Այս մասին հոկտեմբերի 28-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով, երկրի կառավարման համակարգը վերանայման կարիք ունի: «Բայց անցումը խորհրդարանական ձեւին ես մի քիչ շտապողականություն եմ համարում: Եթե դրանից բխող օրենքները փոխվեն, տնտեսության կառավարման համակարգը համարժեք դառնա երկրի վիճակին, բացառվեն տարբեր պետական կառույցների գործառույթների կրկնությունը, ապա արդյունքները դրական կլինեն»,- շեշտել է Թաթուլ Մանասերյանը՝ հավելելով, որ դա բավականին լուրջ մարտահրավեր է: Տնտեսագետը նաեւ կողմ է արտահայտվել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների անձեռնմխելիությունը սահմանափակելուն: