ԱՄՆ Արքանզաս նահանգի իշխանությունները հրաժարվել են օրինականացնել մարիխուանան՝ քերականական եւ ուղղագրական սխալների պատճառով, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The Independent-ը:
Արքանզասի դատախազ Լեսլի Ռութլեջը մերժել է նահանգի օրենսդրության փոփոխությունները, որոնք վերաբերում են մարիխուանայի օրինականացմանը: Դատախազը պարզաբանել է, որ պատճառը փաստաթղթում բազմաթիվ քրեականական եւ ուղղագրական սխալներն են, ինչպես նաեւ ոչ հստակ կետերը, որոնք տարբեր մեկնաբանությունների դուռ են բացում:
Մասնավորապես, դատախազը պահանջել է հստակեցնել հետեւյալ արտահայտությունները. «բոլոր մթերքները, որոնք ստացվել են կանեփից» եւ «մարիխուանային վերաբերող պետական օրենքները»:
Ներկայումս Արքանզասում մարիխուանա օգտագործելու համար մարդը կարող է ազատազրկվել մեկ տարով կամ տուգանվել 2,5 հազար դոլարով:





























