Մարդաբանները ենթադրում են, որ երգելու կարողությունը հնում առաջացել է այն պատճառով, որ այն մեր նախնիներին օգնում էր ընդհանուր լեզու գտնել ժամանակի սղության պարագայում։

Հետազոտության հեղինակներից Էյլունեդ Փիրսը նշում է. «Բոլոր խմբերն ու ազգությունները յուրացրել են երգելու արվեստը։ Լավ թե վատ, բայց սոցիալական խմբի գրեթե բոլոր անդամները երգում էին։ Մենք ենթադրում ենք, որ կոլեկտիվ երգելն օգնում էր սոցիալական  համախմբվածություն ստեղծել այն դեպքում, երբ այլ միջանձնային կապերի համար ժամանակ չէր մնում։

Ասվածի ճշմարտացիությունը ստուգելու համար գիտնականները Մեծ Բրիտանիայի աշխատավորների լուսավորչական միության օգնությամբ երգի դասեր են անցկացրել։

7 ամիս շարունակ ամեն ամիս մասնակիցների շրջանում հարցումներ էին անցկացվում։ Պարզվել է, որ երգելն իրականում օգնում է կապ հաստատել մեկը մյուսի հետ։ Իսկ կարճ ժամանակահատվածում այն ավելի շատ է մերձեցնում, քան գրականությունն ու նկարչությունը, հայտնում է Informing-ը։