Հայաստանի նախկին վարչապետների ակումբը կարծես թե սահմանափակվեց անդրանիկ հանդիպումով:
Մարտի 26-ին կայացած հանդիպումից հետո, որի մանրամասներն այդպես էլ չհրապարակվեցին, նախկին վարչապետներն այլեւս չեն հավաքվել եւ հարցեր չեն քննարկել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ որեւէ նորություն չունի ակումբից: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նույնպես մարտի 26-ից հետո որեւէ հանդիպման չի մասնակցել:
«Հովիկ Աբրահամյանը պիտի նախաձեռնի հանդիպում, սակայն առ այսօր դեռ չի նախաձեռնել»,- ասաց նա:
Թե որն է պատճառը, որ ակումբն այլեւս չկա, Վազգեն Մանուկյանը դժվարացավ նշել:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին կայացած հանդիպմանը, ըստ կառավարության մամուլի հաղորդագրության, մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը եւ Հրանտ Բագրատյանը:
Քննարկվել են ակումբի հետագա գործունեությանը եւ տնտեսությանն առնչվող հարցեր:





























