«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի դեմ հարձակում կատարելու գործին ընթացք կտրվի միայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հետո:  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամսոն Ղազարյանը:

«Առավոտյան եմ խոսել քննիչի հետ, եւ նա տեղեկացրել է, որ եզրակացությունից հետո նոր միայն գործին ընթացք կտրվի:Ես այս գործի մասին շատ բան չգիտեմ, միայն գիտեմ, որ կասկածյալ կա»,-ասաց Սամսոն Ղազարյանը:

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում հետաքննությունը դեռ շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը տեղեկացրել էր, որ Երեւանի Մամիկոնյանց փողոցում 2015թ. հոկտեմբերի 21-ին,  ինչ-որ երիտասարդ տղա հարձակվել է  իր վրա եւ մարմնական վնասվածքներ հասցրել: