«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ Հայաստանի մարզերի բնակիչներին անհրաժեշտ է մանրամասն տեղեկություն տալ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հայաստանի մարզերի բնակիչներին անհրաժեշտ է մանրամասն տեղեկություն տալ «Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, այդ պատճառով էլ շատ կարեւոր են մարզային հանդիպումները»,-նշել է նա ու հավելել. «Ինֆորմացիան անհրաժեշտ է առաջին ձեռքից փոխանցել նրանց, քաղաքացիները մարզերում եւս շատ ակտիվ են, անհրաժեշտ ու կարեւոր է, որ մեր մոտեցումները տվյալ խնդրի վերաբերյալ մեր քաղաքացիներին հասցվի»:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին այս պահին միացել են «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», «Ոտքի Հայաստանը»:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին։ Փոփոխված Սահմանադրությունը ենթադրում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի: