Սահմանամերձ Բերդավան գյուղում ապրող 14-ամյա Ադելա Ազատյանը, որի մոտ հայտնաբերվել է պարանոցի բարորակ գոյացություն, հոկտեմբերի 28-ին մեկնել է Մոսկվա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ադելայի մայրը` Սոնա Ազատյանը, նշելով, որ Ադելան
Մոսկվայում պետք է ճառագայթային բուժում ստանա, որից հետո միայն պարզ կլինի աղջկա հետագա բուժման ընթացքը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադելա Ազատյանը «Նաիրի» ԲԿ-ում վիրահատվելուց վեց օր անց դուրս էր գրվել:
Մոսկվա մեկնելու եւ ճառագայթային բուժում ստանալու համար Ադելային անհրաժեշտ է գումար: Մայրը, որը միայնակ է մեծացնում աղջկան, վճարունակ չէ։
Ադելային օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել Converse Bank-ում բացված հաշվեհամարներին`
Ազատյան Սոնա
1930055397160100-AMD
1930055397160101-USD
1930055397160158-RUR
Կամ զանգահարել Ադելայի մոր հեռախոսահամարին՝ 098 12 54 13:




























