Հոկտեմբերի 2-ին, ժամը 17.10-ին, 1983 թ. ծնված Սյուզի Ա.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 47 ավտոբուսում գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 440 դոլար եւ 30.000 դրամ:

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1960 թ. ծնված Աբրահամ Ք.-ն, ով նույն օրը, ժամը 12.00-ին, տնից ներկայացվել է բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է քննություն: