Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած կոտորածը եւ հունվարի 7-ին Փարիզի Շարլի Էբդոյի դեմ հարձակումները նույն կետից են կազմակերպվել։ Այս մասին, թուրքական BirGun պարբերականի հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը։

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը նշել է, թե Անկարայի եւ Փարիզի Շառլի Էբդոյի ահաբեկչությունների նպատակը միասին խաղաղ ապրելուն խանգարելն է եղել։ «Ազատ խոսքը եւ դրա ամենամեծ հենքը հանդիսացող աշխարհիկության սկզբունքի համար, խաղաղ ապրելու համար ստիպված են շարունակել պայքարը աշխարհի բոլոր կողմերում»,-ասել է Ֆրանսիայի վարչապետը։

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 102 հոգի։ Դատախազությունը հայտնել է, թե ահաբեկչությունը կազմակերպել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցը։