Թուրքիայի ՆԳ նախարարության կողմից թարմացված «որոնվող ահաբեկիչների ցանկում» տեղ է գտել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենը։
Թուրքական Oda TV կայքի փոխանցմամբ՝ ՆԳՆ-ի կողմից «որոնվող ահաբեկիչների» ցանկում Ֆեթհուլլահ Գյուլենը հանգրվանել է PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ղեկավար կազմի, DHKP-C-ի (Մարքսիստ-լենինիստներ) անդամների կողքին։
Նշենք, որ Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։




























