«Հայէլեկտրոմաշ» ձեռնարկությունը վերագործարկելան այսօրվա դրությամբ հնարավոր չէ։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին Հայաստանի խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտնել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Գործարանի վերագործարկման համարբազմաթիվ ծրագրեր են նախաձեռնվել 90-ականների վերջերին, 2000-ականներին կեսերին։ «Բայց ձեռնարկության արտադրանքը մրցունակ չէ միջազգային շուկաներում։ Իսկ եթե ամբողջությամբ արդիականացնենք գործարանը, դա ավելի թանկ կլինի, քան լրիվ նորը կառուցելը»,- նշել է Ճշմարիտյանը։

Նշենք, որ «Հայէլեկտրոմաշը» Խորհրդային Հայաստանի ամենախոշոր ձեռնարկություններից էր։ Տարբեր տարիների այնտեղ մինչեւ 16 հազար մարդ է աշխատել։ Ձեռնարկությունն արտադրում էր գեներատորներ եւ այլ էլեկտրամեխանիկական սարքավորումներ։