Անհայտ անձինք փորձել են լազերով կուրացնել American Airlines ավիաընկերության ինքնաթիռի օդաչուներին, երբ օդանավը վայրէջք է կկատարել քալիֆորնիական Սան Դիեգո քաղաքի օդանավակայանում:

Ինքնաթիռը, որում 174 մարդ է եղել, հաջողությամբ վայրէջք է կատարել: Բժիշկների խումբն արագորեն մոտեցել է ինքնաթիռին, սակայն անձնակազմը բուժօգնության կարիք չի ունեցել:

Ըստ ՏԱՍՍ-ի, ԱՄՆ գործող օրենսդրության համաձայն, ինքնաթիռի ճառագայթման համար մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: