Շվեդիայում փախստականների համար նախատեսված ապաստանների՝ ավելի հաճախակի դարձած հրդեհումների ֆոնին ոստիկանությունը հայտարարել է այդ կենտրոնների ուժեղացված պահպանության մասին: Մասնավորապես, կսկսեն պարեկություն անել նաեւ ուղղաթիռները: Դրանք, առաջին հերթին, կուղարկվեն գյուղական համայնքներ, ինչպես նաեւ այն շրջաններ, որըեղ հրդեհումների պոտենցիալ վտանգ կա:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հոկտեմբերի սկզբից թագավորությունում ներգաղթյալների բնակավայրերի հրդեհման կամ հրդեհման փորձի 13 դեպք է արձանագրվել: Այդ պատճառով Շվեդիայի միգրացիոն կառավարման կենտրոնը որոշել է գաղտնի պահել փախստականների ընդունման կետերի հասցեները:
9.8 մլն բնակչություն ունեցող Շվեդիան 2015-2016 թվականներին կարող է մինչեւ 360 հազար ներգաղթյալի ընդունել:





























