Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիեւի հրամանով աշխատանքից ազատվել է ԱԱՆ ռազմական հակահետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Նիզամի Շիրինովը: Այս մասին haqqin.az-ին հաղորդել են իրավապահ մարմինների աղբյուրները:
Նշենք, որ Նիզամի Շիրինովը երկար ժամանակ ծառայել է Ադրբեջանի ԱԱՆ-ում, իսկ մինչ այդ եղել է Ադրբեջանի նախագահին առընթեր Հատուկ վարչության աշխատակից:





























