Արարատի մարզի Արարատ գյուղում այսօր՝ հոկտեմբերի 28-ին,  Գրիբոյեդով փողոցում վրաերթի է ենթարկվել 69-ամյա Արեւիկ Մկրտչյանը, որը տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն եւ գիտակցության չգալով մահացել:

NEWS.am-ի հետ զրույցում Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել հենց Արեւիկ Մկրտչյանի տան մոտ, վրաերթի ենթարկած վարորդը նրան օգնել է եւ տեղափոխել հիվանդանոց:

Արեւիկ Մկրտչյանը Արարատ գյուղում ապրում էր իր որդու եւ ամուսնու հետ: