Սեպտեմբերի 1-ին' Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ՀՀ ՊՆ եւ ԶՈւ ԳՇ բարձրաստիճան սպայակազմը «Արիության դասեր» անցկացնելու նպատակով կայցելեն հանրակրթական հաստատություններ:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության մարզերի դպրոցներում «Արիության դասեր» կանցկացնեն մերձակա զորամասերի հրամանատարները: