Սեպտեմբերի առաջին 10 օրերը Հայաստանի ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը կաշխատի «Զգուշացե՜ք, երեխաներ են» կարգախոսով։ Օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորայր Սարգսյանը՝ ավելացնելով, որ ճանապարհային ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնելու ուսումնական հաստատություների շրջակա հատվածներին։
«Այսօր՝ օգոստոսի 31-ին, դպրոցների մոտ գտնվող բոլոր փողոցներում կթարմացվեն գծանշումները»,- նշեց նա:
Ամփոփելով՝ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորայր Սարգսյանն ընդգծեց, որ սեպտեմբերին 1-ին ճանապարհապարեկային ծառայությունը աշխատանքի դուրս կգա սովորականից շուտ՝ տեղական ժամանակով 08։00-ին։



























