Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն Instagram-ում հրապարակել է «Ով չհասկացավ, նա կհասկանա» հոլիվուդյան մարտաֆիլմի հերթական թրեյլերը, որում հանդես է գալիս գլխավոր դերում:
Կադրերում երեւում է, թե ինչպես է պետության ղեկավարը նվաճում օվկիանոսը: Մոլեգնող օվկիանոսը Կադիրովը հաղթահարում է մթնշաղին, նախ՝ նավակով, ապա՝ լողալով: Հոլովակի վերջում նա գնում է անհայտ ուղղությամբ:
Ըստ «АиФ»-ի, «Ով չհասկացավ, նա կհասկանա» ժապավենի նկարահանումների մասին Ռամզան Կադիրովը տեղեկացրեց այս գարնանը: Նրա խոսքով, ռեժիսորը հոլիվուդյան հայտնի ֆիլմերի հեղինակ է:





























