3-ամյա ճապոնուհի Ջե Ինը սոցցանցերի ասիացի օգտատերերի շրջանում աստղ է դարձել՝ իր մոր Instagram-ի շնորհիվ: Ըստ The Daily Mail-ի, մայրը պարբերաբար դստեր լուսանկարներն է հրապարակել՝ ցուցադրելով նրա հագուստները, ինչի արդյունքում բաժանորդների թիվը հասել է 270 հազարի:
Lenta-ի փոխանցմամբ, փոքրիկը հայրենիքում ամենաճանաչվող աստղերից է, եւ աղջկա յուրաքանչյուր լուսանկար առնվազն 10 հազար մարդ է հավանում:
Փոքրիկ ճապոնուհին ասիական լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է վերջերս, որոնք աղջկա մեծ աչքերն «անկրկնելի» են կոչել:





























