Ուրուգվայի նախագահ, մասնագիտությամբ բժիշկ Տաբարե Վասկեսը, Փարիզ թռչող օդանավում փրկել է շնչահեղձ լինող ֆրանսուհուն:
Ուրոգվայական Busqueda պարբերականի փոխանցմամբ, Վասկեսը եւ նրա անձնական բժիշկը վերակենդանացման միջոցներ են դիմել, երբ ուղեւորուհու մոտ սուր ալերգիկ ռեակցիա է կսվել օդանավում:
14-ամյա աղջիկը չի կարողացել նորմալ շնչել: Վասկեսն ու իր բժիշկը նրան անհրաժեշտ դեղեր են տվել եւ երակային ներարկում արել: Դա օգնել է աղջկան գիտակցության գալ եւ շարունակել թռիչքը, թեեւ օդանավի անձնակազմը պատրաստ է եղել արտակարգ վայրէջք կատարել Բրազիլիայում:
Ներկայումս Վասկեսը պաշտոնական այցով Ֆրանսիայում է, որտեղից մեկնելու է Ճապոնիա:





























