Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 29-ին ստորագրել է, այսպես կոչված, «պիոներիայի վերածնման» մասին հրամանագիրը: Խոսքը դպրոցականների համառուսաստանյան շարժում ստեղծելու մասին է: Ռուսաստանի կոմկուսում նկատել են, որ հրամանագիրը համընկել է կոմսոմոլի ծննդյան օրվա հետ, որը ստեղծվել է 97 տարի առաջ այս օրը:
Հրամանագրի համաձայն, նման կազմակերպության ստեղծման նպատակը աճող սերնդի դաստիարակության ոլորտում պետական քաղաքականության կատարելագործումն է եւ «ռուսական հասարակությանը հարիր արժեքային համակարգի» հիման վրա անհատի ձեւավորմանն աջակցելը:
Կազմակերպության հիմնադիրը երիտասարդության հարցերով դաշնային գործակալությունն է: Նոր շարժումը պետությունից սուբսիդիաներ կստանա:




























