Չինաստանի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ու Շենլին հայտարարել է, որ «աննշան միջադեպը» կարող է պատերազմի առիթ դառնալ եւ Հարավչինական ծովում ԱՄՆ գործողությունները սադրանք է  որակել։ Չինացի ծովակալը այդ հայտարարությունն արել է նախօրեին իր ամերիկացի գործընկեր Ջոն Ռիչարդսոնի հետ տեսակոնֆերանսի ժամանակ։ ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ կողմերը համաձայնության են եկել բանակցություններ վարել տարածաշրջանում կոնֆլիկտներից խուսափելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

Չինաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Lassen ամերիկյան ականակիր նավը առանց Պեկինի թույլտվության հատել է Հարավչինական ծովի ջրային սահմանը Նանշա վիճելի կղզիների մոտակայքում, որոնք Չինաստանն իրենն է համարում։ Այդ կապակցությամբ Չինաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին։