Նավթի համաշխարհային գներն այսօր՝ հոկտեմբերի 30-ի առավոտյան նվազում են առաջարկի ավելցումի սպասումների ֆոնին: Համաշխարհային շուկայի մասնակիցները մտավախություն ունեն, որ մոտ ժամանակներս վառելիքի ավելցումը չի նվազի:

Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,25 տոկոսով՝ հասնելով 48,68 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,41 տոկոսով՝ հասնելով 45,87 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Ավելի վաղ Իրաքի նավթի նախարար Ադել Աբդուլ Մահդին հայտարարել է, որ երկրում նավթի արդյունահանումը, որն իր ծավալով երկրորդն է ՕՊԵԿ-ում, ավելացրել է օրական 4 մլն բարելով: