Սիրիայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Վիեննայում։ Նախօրեին կայացած նախարարական քառյակի (Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա եւ Սաուդյան Արաբիա) բանակցություններից հետո, որոնց արդյունքները դեռեւս չեն հրապարակվում, այսօր հանդիպումը կայանալու է ընդլայնված կազմով։
Սիրիայի խնդրի քննարկմանը կմիանան տարածաշրջանի մի քանի երկրներ, որոնք կարող են իրենց ավանդը ներդնել ստեղծված իրավիճակի լուծման համար։ Դրանց թվում են Իրանը, Իրաքը, Եգիպտոսը եւ Լիբանանը։ Հանդիպման մասնակցությունը հաստատել է նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան։




























