ԱՄՆ Նեւադայի նահանգի իշխանությունները Ֆրանսիայի արտգործնախարարի որդի Թոմ Ֆաբիուսին կալանավորելու օրդեր են տվել։ Նրան մեղադրում են խարդախության եւ գողության մեջ։

Օրդերը գործում է միայն ԱՄՆ տարածքում եւ միջազգային չէ, փոխանցում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով Le Figaro թերթը։  

Պարբերականի տեղեկություններով 2012թ. մայիսի 16-ի գիշերը դիվանագետի որդին Լաս Վեգասի խաղատանը 3.4 մլն դոլար էր ծախսել՝ վճարելով ոչ երաշխիքային անդորրագրերով։ Հենց այդ օրը Լորան Ֆաբիուսը ստանձնել էր Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնը։

Լորան Ֆաբիուսի որդուն խաղատների մտնելն  արգելել էին մտնել այն բանից հետո, երբ 2011թ. նա 90 հազար եվրո էր վատնել պարտքերը մարելու համար։ Գումարը նրան էին տրամադրել ներդրողները կրիչով քարտեր ստեղծելու  համար։