Ֆլորիդայում մահապատժի են ենթարկել մի հանցագործի, որին գրեթե 30 տարի առաջ էին դատապարտել իր նախկին կնոջ, նրա հնգամյա դստեր, մոր ու քրոջ սպանության համար: Դատավճիռն իրականացվել է մահացու ներարկման միջոցով: 

59-ամյա Ջերի Քորելը մեղավոր էր ճանաչվել 1986 թ. ու այդ սպանություններից յուրաքանչյուրի համար մահապատժի էր դատապարտվել: Մահապատժից առաջ նա խնդրել էր, որ իրեն չիզբուրգեր, կարտոֆիլ ֆրի ու կոկա կոլա մատուցեն: Բանտարկյալը վերջին անգամ իր երկրորդ դստեր հետ է հեռախոսով զրուցել,  «իրեն շատ հանգիստ է զգացել ու լավ տրամադրություն ունեցել»: 

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Քորելը 22-րդ հանցագործն էր, որին Ֆլորիդայում մահապատժի են ենթարկել գործող նահանգապետ Ռիք Սքոթի կառավարման տարիներին: Նա այս ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում՝ այս նահանգում 1979թ. գերագույն պատժամիջոցի վերականգնումից հետո: