Բեռլինի Հրեական թանգարանի մոտ Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ավիառումբ է հայտնաբերվել, որը վնասազերծելու համար 12 հազար մարդու են տարհանել:

Շուրջ 250 կգ  քաշով ամերիկյան ռումբը հայտնաբերվել է Ֆրիդրիխսհայն Կրոյցբերգ մարզի Կրոյցբերգի շրջանում: Արկը հայտնաբերվել է թանգարանի դիմաց գտնվող նախկին ծաղկի շուկայի տարածքում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հարակից փողոցները փակվել են, հասարակական տրանսպորտը շրջանցում է այդ տարածքը: