Վենեսուելայի իշխանությունները ԱՄՆ-ի դեմ դատական հայց կներկայացնեն հենց նրանց պետության տարածքում ԱՄՆ իշխանությունների հրամանի կապակցությամբ, որի համաձայն՝ Վենեսուելան վտանգ է ներկայացնում ԱՄՆ անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
«Վենեսուելան հենց ԱՄՆ-ում դատական հայց կներկայացնի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապօրինի միջազգային հրամանի կապակցությամբ»,- պետական հեռուստաընկերության եթերում ասել է Մադուրոն, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։
Սպիտակ տան ստորագրած փաստաթղթում նշվում է, որ Վենեսուելան սպառնալիք է ԱՄՆ-ի համար։ Հրամանի համաձայն՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ են ընդունվել։





























