ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը հոսպիտալացվել է եւ այժմ գտնվում է Բուրդենկոյի անվան գիտահետազոտական ինստիտուտի ողնաշարային նեյրովիրաբուժության բաժանմունքում: Հիվանդանոց տեղափոխվելու պատճառը եղել է ողնաշարի հիվանդության սրացումը: Բժիշկների խոսքով՝ ժողովրդական արտիստի մոտ ողնաշարի դեֆորմացվող օստրիոխոնդրիոզ է հայտնաբերվել, ինչի հետեւանքով ի հայտ են եկել նաեւ տեսողության եւ լսողության հետ կապված բարդացումներ: Ռյազանովի վիճակը ներկա դրությամբ կայուն է: Միաժամանակ, Ռյազանովի կինը՝ Էմմա Ռյազանովան հավաստիացնում է, որ ամուսինը չի հոսպիտալացվել, այլ ընդամենը հիվանդանոցում պլանային հետազոտություն է անցնում: «Էլդար Ռյազանովը գտնվում է Բուրդենկոյի անվան կլինիկայում՝ պլանային հետազոտություն անցնելու համար՝ կապված ողնաշարի խնդիրների հետ: Նա իրեն վատ չի զգում, իսկ տրամադրությունը լավ է»,- Ռյազանովայի խոսքերն է փոխանցում Утро.Ru-ն:
Հասանելի է
русский

























