Մոսկվայում ձերբակալել են մի տղամարդու, որին մեղադրում են երիտասարդ կույր աղջկան բռնաբարելու եւ ծեծելու համար։
Հանցագործությունը կատարվել էր հոկտեմբերի 28-ին Պլաներնայա փողոցի բնակելի տան բակում։ Տղամարդը բռնաբարել էր եւ դաժան ծեծի ենթարկել 27-ամյա կույր աղջկան եւ գողացել նրա գումարն ու հեռախոսը։ Աղջիկն այս պահին ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել, փոխանցում է ՆՏՎ-ն։
Քննիչները կարողացել են պարզել կասկածյալի ինքնությունը եւ ձերբակալել նրան։



























