Ֆիլիպինների Զամբոանգ քաղաքի շուկայում հրդեհի ժամանակ 15 մարդ է մահացել, այդ թվում 4 երեխա:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան: Տեղի իշխանությունների փոխանցմամբ, հրդեհը շարունակվել է երեք ժամ: Նախնական տվյալներով, հրդեհի պատճառը մալուխի բռնկումն է եղել, որը տարածվել է վաճառվող հագուստների վրա:
Ոստիկանության տվյալներով, հրդեհի հետեւանքով մահացել են հիմնականում հագուստ վաճառողները:





























