Եգիպտոսի իշխանությունները սկսել են Airbus-321-ի սեւ արկղերի վերծանումը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է «Միր 24» հեռուստաալիքը, հայտարարել է հանրապետության վարչապետ Շերիֆ Իսմայիլը։ Նրա խոսքով, որեւէ հանգամանք չի հայտնաբերվել, որը կարող է բացատրել ինքնաթիռի կործանման պատճառը։
«Օդաչուն ոչինչ չի հաղորդել ինքնաթիռի խնդիրների մասին։ Թռիչքից առաջ իրականացվել են օդանավի նախապատրաստման բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը»,- ասել է Եգիպտոսի վարչապետը։
Նշենք, որ «Կոգալիմավիա» ավիաընկերության օդանավի աղետը խլել է 224 մարդու, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամի կյանք։ Վերջին տվյալներով, զոհերից 4-ը ուկրաինացիներ են, 1-ը՝ բելառուս, 213-ը՝ Ռուսաստանի քաղաքացիներ։ Հայտնաբերվել է 150 մարդու մնացորդներ։
Նոյեմբերի 1-ին Ռուսաստանում սգո օր է հայտարարվել։





























