Չիլիում 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Անտոֆագաստա քաղաքից 216 կմ դեպի արեւելք:

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Չիլիում տեղի ունեցած 8.4 մագնիտուդով հզոր երկրաշարժի հետեւանքով 12 մարդ էր մահացել, շուրջ 1 միլիոնը տարհանվել էր: