Նոյեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, 1979 թ. ծնված Էդգար Ա.-ն ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.40-ի սահմաններում, 35-ամյա Զոհրաբ Ա.-ն եւ 44-ամյա Մուշեղ Ս.-ն Նորամարգ գյուղում գտնվող ձկնաբուծարանից գողացել են թառափի 4 մայրացու ձկներ` 13 կգ ընդհանուր կշռով, ձկնաբուծարանին պատճառելով մոտ 600.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:





























