2016-ին Հայաստանի ոստիկանության աշխատավարձային ֆոնդը կաճի 0,2 տոկոսով։ Այդ մասին ասվում է 2016-ի պետբյուջեի քննարկումների ժամանակ, որը նոյեմբերի 2-ին սկսել է քննարկվել խորհրդարանում։
2016-ին Հայաստանի ոստիկանության ծախսերի ընդհանուր գումարը կկազմի 36 մլրդ 486 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 77,2 մլն դոլար, խմբ) եւ ամբողջությամբ կուղղվի ընթացիկ ծախսերին, լրավճարներին եւ հավելավճարներին, ասվում է փաստաթղթում։





























