Երեւանի Կենդանաբանական այգում հոկտեմբերի 29-ին առյուծի կողմից հարձակման ենթարկված՝ գիշատիչներին խնամող 35-ամյա Վարդան Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժած աշխատակցի մայրը՝ Գոհար Գրիգորյանը:
«Վիճակը բավարար է, նորից հետազոտել են, ձեռքը սնուցում ստանում է: Հաջորդ վիրահատությունը, բժիշկների խոսքով, կատարվելու է մոտ 2 ամսից»,- ասաց տիկին Գոհարը:
Նշենք, որ Վարդան Գրիգորյանն այժմ բուժում է ստանում Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, որտեղ վիրահատվել է, նրա վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել ձախ բազկի պատռվածքներով։





























