Երեւանի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր՝ նոյեմբերի 2-ին, հացադուլ հայտարարած դատապարտյալների թիվը հասել է 8-ի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Դատապարտյալները բողոքում են պայմանական վաղակետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի՝ իրենց դիմումները մերժելու որոշումների դեմ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ից հացադուլ են սկսել նաեւ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը եւ Փայլակ Խանամիրյանը, հաջորդ օրը նրանց էր միացել եւս 1 դատապարտյալ: