Հավայան կղզիներում Ռեյմոնդ Սենենսի անունով 10-ամյա տղան դուրս է պրծել շնաձկան երախից: Նա ոտքով հարվածել է շնաձկան քթին եւ կարողացել է ափ հասնել այն բանից հետո, երբ բոդիբորդինգով զբաղվելիս գիշատիչ ձուկը հարձակվել է իր վրա: Միջադեպը տեղի է ունեցել Օահու կղզու Մակահա Բիչ ծովափում, գրում է Metro-ն:

Սենենսիի խոսքով, շնաձումը հայտնվել է  հանկարծակի եւ կծել իր ոտքը: Պատանին խուճապի չի մատնվել եւ մյուս ոտքով հարվածել է ձկան քթին, որից հետո գիշատիչը հեռացել է, հաղորդում է Lenta-ն:

Հարձակման ժամանակ այդ վայրում եղել է եւս մեկ տղա, որն էլ օգնել է տուժածին ափ հասցնել, որից հետո Սենենսիին տեղափոխել են հիվանդանոց:

Պարզվել է, որ տղան երեք խորը վերք է ստացել: Նրա մայրը նշել , որ իր որդին ուժեղ է, որ կարողացել է խուճապի չմատնվել: