Եգիպտոսում կործանված А321 օդանավի ուղեւորների մարմինների դիրքից հնարավոր է եղել պարզել օդանավի կործանման մոտավոր պատկերը։ Այս մասին հայտնում է LifeNews-ը՝ վկայակոչելով «Ռոսավիացիայում» իր աղբյուրները։ Ըստ աղբյուրի՝ առաջինը զոհվել են հենց պոչի ուղեւորները։

Այն բանից հետո, երբ օդանավի պոչի մասը պոկվել է 9 հազար մետր բարձրության վրա, ուղեւորների մի մասը դուրս է ընկել խցիկից։ Որոնող ջոկատները զոհերից մի քանիսի մարմինները գտել են օդանավի կործանման վայրից մի քանի կմ հեռավորության վրա։