Հոլանդիայի ազգայնամոլ գործիչներից Գրիթ Վիլդերսը սոցցանցերում գրառում է արել, որը մեծ աղմուկ է բարձրացել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Գիրթ Վիլդերսը տեղեկանալով, որ Հոլանդիայում ապրող Թուրքիայի քաղաքացիների 70 տոկոսը ձայնը տվել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, սոցցանցերում արել է հետեւյալ գրառումը. «Հոլանդիայում բռնապետ Էրդողանի կուսակցությանը ընտրած թուրքերը թող գնան Թուրքիա եւ իրենց մաշկի վրա զգան իսլամաֆաշիզմը»։
Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստացել է 49,4, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը՝ 25,5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 12 եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը՝10,6 տոկոս ձայն։





























