Հայաստանում 2016թ. արտահանման եւ ներմուծման ծավալների նվազում է սպասվում համապատասխանաբար 1.8 եւ 1.7 տոկոսով։ Այս մասին նշված է նոյեմբերի 2-ին ՀՀ խորհրդարանում կայացած 2016թ. բյուջեի նախագծի լսումների մեկնաբանություններում։

2015թ. արտաքին պահանջարկի կրճատման  եւ անցյալ տարվա վերջին ազգային արժույթի արժեզրկման պարագայում ամեն դեպքում 2015թ. արդյունքում սպասվում է արտահանման ծավալների աճ 10.6 տոկոսով եւ ներմուծման կրճատում 7.7 տոկոսով։ Իսկ 2016թ. սպասվում է արտահանման եւ ներմուծման իրական ծավալների նվազում համապատասխանաբար 1.8 եւ 1.7 տոկոսով։

Նշենք, որ 2015թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանումը, համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, կազմել է 1 մլրդ 95.6 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը կազմել է 2 մլրդ 361.7 մլն դոլար։