ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Եգիպտոսում տեղի ունեցած ավիավթարին, նշել է, որ պետք է արվի ամեն բան, որպեսզի ստեղծվի կատարվածի օբյեկտիվ պատկերը, եւ պահանջել է հատկապես ուշադրություն դարձնել զոհվածների հարազատների ընտանիքներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սոցիալական հարցերը պետք է հնարավորինս արագ լուծվեն»,- ընդգծել է ՌԴ նախագահը տրանսպորտի նախարար, «Կոգալիմավիայի» օդանավի վթարը հետաքննող կառավարական հանձնաժողովի նախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման ժամանակ։
Միաժամանակ նա պահանջել է շարունակել հետաքննությունը մինչեւ աղետի հանգամանքները պարզելը։ «Անխոս պետք է արվի ամեն բան, որպեսզի ստեղծվի կատարվածի իրական պատկերը, որպեսզի մենք իմանանք, թե ինչ է տեղի ունեցել եւ համապատասխան արձագանք տանք»,- ասել է Պուտինը։





























