Ստամբուլում գտնվող նախագահական պալատի մոտ մի երիտասարդ վիճել է անվտանգության աշխատակցի հետ, վերցրել նրա ատրճանակը եւ կրակել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Թարաբյա պալատի մուտքին է մոտեցել մի երիտասարդ եւ պնդել, որ ցանկանում է մտնել ներս։ Անվտանգության աշխատակցի հետ վիճելու ընթացքում երիտասարդը արագ վերցրել է նրա ատրճանակը եւ կրակել։ Այնուհետ ատրճանակով ինքնասպանության փորձ կատարել։
Հիվանդանոց տեղափոխված երիտասարդի վիճակը բժիշկները ծանր են գնահատել։





























