Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի խաղողագործների բերքի մթերման խնդիրն այս պահին լուծվել է. գյուղացիների բերքն արդեն երկու օր է մի քանի վերամշակման գործարաններ 40 դրամով ընդունում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արեւիկ գյուղի խաղողագործներից Մարտիկ Մուրադյանը:

«Չեմ հիշում, թե որ գործարաններն են, բայց արդեն 6-7 տոննա խաղող ենք մթերել 40 դրամով, արդեն գնին չենք էլ նայում, միայն թե յուրացնենք, գործարաններն ասել են, որ ինչքան հնարավոր է կընդունեն: Այս պահին ամբողջ գյուղի մասշտաբով 100 տոննայից ավելի խաղողի բերք կա, որ պետք է իրացնենք, տեսնենք ինչ կլինի»,-ասաց խաղողագործը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի խաղողագործներն հոկտեմբերի 28-ին բողոքի ակցիա են անցկացրել գյուղապետարանի դիմաց՝ պահանջելով լուծել իրենց խաղողի մթերման խնդիրը: