Ուֆայում ձերբակալվել է Սալավաթ քաղաքում տեղի ունեցած հրաձգության երկրորդ մասնակիցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Բաշկիրիայի գլխավոր վարչությունը։

«Կասկածյալը Սալավաթի 35-ամյա բնակիչ է, որը ձերբակալվել է Ուֆայի տարածքում։ Նրան հանձնել են քննչական մարմիններին։ Մյուս կասկածյալների գտնվելու վայրը պարզելու աշխատանքները շարունակվում են»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Նշենք, որ նոյեմբերի 1-ին ձերբակալվել էր հրաձգության կազմակերպման առաջին կասկածյալը։

Ըստ ՌԴ Քննչական կոմիտեի քննչական վարչության պաշտոնական վարկածի՝ հոկտեմբերի 29-ի երեկոյան Սալավաթի սրճարաններից մեկում 22-48 տարեկան տեղի 7 հայերի եւ մի խումբ անձանց միջեւ կոնֆլիկտ է ծագել։  Ձերբակալված 29-ամյա կասկածյալը տրավմատիկ զենքից կրակել էր 36-ամյա տղամարդու վրա, որն ավելի ուշ մահացել էր։

Հրաձգությունից վիրավորված 6 անձ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ շարունակում են մնալ մինչեւ հիմա։