Ադրբեջանական կողմը, ի դեմս haqqin.az եւ «Թուրան» գործակալությունների, խոստովանել է ղարաբաղյան հակամարտության պատմությունը կեղծելու՝ պաշտոնական կառույցների փորձերը։

Աղբյուրի համաձայն, մի քանի տարի առաջ ԱԱՆ հովանավորությամբ նկարահանվել է «Ասկեր» վավերագրական ֆիլմ, որում փորձ է արվել աղավաղել պատմությունը՝ ԱԱՆ ձեռքբերումներն ոռւճացնելու նպատակով։ Դրա համար ադրբեջանցիներն ընտրել են 1993թ. Արցախում Մոնթե Մելքոնյանի սպանության փաստը։ «Զգոն չեկիստները որոշել են «սեփականաշնորհել» այդ թեման եւ ներգրավել են Իբադ Հուսեյնովին՝ ինքնապաշտպանական ուժերի գրոհայիններից մեկին։ 205թ. նա հիշել է, թե ինքն է սպանել Մելքոնյանին՝ կեղծ տեղեկություններ տարածելով։ «Հերոսին» սկսել են գովերգել եւ ոգեւորել՝ երիտասաքրդներին կոչ անելով օրինակ վերցնել նրանից։ «Ազգային անվտանգության նախարարությունն անմիջապես քարոզվելու հոտ է առել եւ հայտարարել, թե Հուսեյնովը իրենց մոտ սովորած հետախույզ է»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Սակայն ոչ Հուսեյնովը, ոչ նրա հովանավորներն ու ԱԱՆ պաշտոնյաները հաշվի չէին առել, որ Մելքոնյանի հուղարկավորությունը փաստաթղթավորված է եւ իրենց կեղծիքն արագորեն կպարզվի։ Երբ այդ նյութերը նեկայացվել են ԱԱՆ-ին, դա մամուլի քարտուղրաը սկսել է սպառնալ լրագրողին՝ իբր հայերի համար աշխատելու մեջ։ Հենց այդ քաշքշուկի ժամանակ էլ պարզվել է ԱԱՆ-ի ներգրավվածությունը ֆիլմի ստեղծմանը։ «Միեւնույն ժամանակ ադրբեջանական զինվորականները հայտնվել էին անհեթեթ վիճակում»,- գրում են ադրբեջանական պարբերականները։