Պարագվայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կընդլայնի ճանաչման գործընթացը եւ կօգնի փրկել պատմական հիշողությունը: Այդ մասին արգենտինական Agencia Prensa Armenia արգենտինական պարբերականին հայտնել է Պարագվայի սենատի անդամ Դեզիրե Մասին, որը Պարագվայի Կոնգրեսում ներկայացրել էր Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախագիծը:
«Մենք ճնշման հանդիպեցինք, հատկապես՝ «ցեղասպանություն» բառի հետ կապված, - ասել է նա: Այնուամենայնիվ, որոշումը միաձայն ընդունվեց:
«Ինչ-որ կերպ պիտի փոխհատուցում վճարվի: Մենք հետաքրքրված ենք դրանում: Ոչ միայն ճանաչմամբ, ինչը շատ կարեւոր է, այլեւ դրան հետեւելիք ինչ-որ տեսակի փոխհատուցմաման հնարավորությամբ», - հավելել է սենատորը:
Պարագվայի սենատը հոկտեմբերի 29-ին միաձայն որոշում է կայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման վեաբերյալ:





























