Երեւանի 24-ամյա բնակիչ, նախկինում դատված Վ.Գ-ին մեղադրվում է իր հետ համատեղ բնակվող Դ.Բ-ին գրեթե ամեն օր ծեծի ենթարկելու եւ սպառնալու համար։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

«Վ.Գ.-ն հարվածներ է հասցնել կնոջ մարմնի տարբեր մասերին, դիտավորյալ կերպով պատճառել է ուժեղ ցավեր, մարմնական և հոգեկան տառապանքներ: Բացի այդ երիտասարդը ժամանակ առ ժամանակ սպառնացել է, որ կվնասի, նվաստացրել, թքել է նրա վրա, տանը եղած տարբեր իրերով հարվածներ հասցրել, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել կնոջ և նրա անչափահաս որդու հասցեին»,-ասվում է մեղադրականում:

Վ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով, այն է՝ խոշտանգում եւ  սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիք։